Հասարակական նախաձեռնություն

 

«ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար։

Հասարակության կյանքում դրական փոփոխության համար հատկապես երիտասարդների շրջանում։

«ՄԻՏՔ» Կրթական-երիտասարդական նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է երիտասարդների դերի բարձրացումը որոշումների կայացման գործընթացում և տեղական ժողովրդավարության ամրապնդումը: Մեր առաքելությունն է երիտասարդների կարողությունների զարգացմամբ և քաղաքացիական կրթության ապահովմամբ նպաստել պետության և համայնքների զարգացմանը։ Մենք մտադիր ենք տեղական ժողովրդավարության և երիտասարդական քաղաքականության ոլորտում նշանակալից փոփոխություն կատարել համայնքային երիտասարդական միավորումների ստեղծմամբ և հզորացմամբ,ինչը, մեր համոզմամբ, ցանկացած երկրի ժողովրդավարացման կարևոր բաղադրիչներից է:

Հասարակության ներգրավածություն

Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում երիտասարդական նախաձեռնությունների կարողությունների հզորացման համար: Ավելին, մենք ինքներս ենք ստեղծում համայնքային երիտասարդական նախաձեռնություններ, որոնք աշխատում և համագործակցում են ՏԻՄ-երի, համայնքային ու մարզային նշանակության կառույցների, տարբեր ՀԿ-ների հետ, ինչպես նաև կիսելով մեր գաղափարները երիտասարդների ներգրավմամբ՝ փորձում ենք զարգացնել համայնքները և նպաստել առկա խնդիրների լուծմանը: «ՄԻՏՔ» ՀԿ-ի կողմից մինչ այժմ հիմնադրվել են երիտասարդական նախաձեռնություններ Արմավիրում, Չարենցավանում, Էջմիածնում, Աբովյանում և Սպիտակում։ Աջակցում ենք Արտաշատում և Վեդիում գործունեություն ծավալող երիտասարդական ՀԿ-ներին։ Ստեղծել ենք համահայաստանյան համայնքային երիտասարդական նախաձեռնություններին, ՀԿ-ներին, անհատ երիտասարդներին միավորող «Երիտասարդների ձայնը» անկախ հարթակը, որը կոչված է բարելավելու երիտասարդների և պետական պաշտոնյաների միջև երկխոսության մակարդակը։

Թիրախավորում

«ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար։

Հստակ պլանավորում, ներկայացում, գործողություններ, ամփոփում

Նպատակները՝

Շարժման գլխավոր առաջնահերթություններից են տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային ինքնավարությունը, մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարումը: Կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել համայնքները՝ ակտիվիզմի, երիտասարդների կարողությունների և ունակությունների հզորացման, ինչպես նաեւ երիտասարդության կամավորության ու քաղաքացիական կրթության միջոցով:

  • Խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական գործընթացներին
  • Կրթության ոլորտում խնդիրների լուծմանն ու քննադատական մտածողության խթանմանն ուղղված քայլեր
  • Նպաստել քաղաքացիական հասարակության և իրավական պետության կայացման ու զարգացման գործընթացներին
  • Խթանել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և քաղաքացիական պարտականությունների գիտակցումը
  • Խրախուսել կամավորություն, ինքնակազմակերպումն ու մոբիլիզացիան, հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը
  • Ձևավորել քաղաքացիական բարձր արժեհամակարգ և զարգացած ժողովրդավարություն
  • Ձևավորել Հայաստանում որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներդրում ունենալու կարողություն և ամրապնդել այդ կարողությունը

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *