I Մեր գյուղն էն է, ոո հըպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին՝ Ձեռը տըված ճակատին՝ Միտք է անում տըխրադեմ. Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ… Պաս չենք էնտեղ մենք ուտում, Ու ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր. Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վընաս Գալիս են մեզ անպակաս: Ահա պատմեմ ձեզ մի դեպք, Մի պատմություն, որ երբեք Հիշատակով տըխրալի Սըրտիս հանգիստ չի տալի: II Մեր գյուղից վեր մինչ էսօր Կա ուռենի մի սըգվոր: Մեծ անտառից նա զատված, Մարդու կացնից ազատված՝ Կանգնած է դեռ ու շոգին Հով է տալիս մըշակին: Գիժ, լեռնային մի վըտակ Խոխոջում է նըրա տակ, Խաղում կանաչ մարգերին: Էն առվակում կես օրին, Երբ որ շոգից նեղանում, Գընում էինք լողանում: Տըկլոր, աշխույժ խըմբակով, Աղաղակով, աղմուկով Խաղում էինք, վազվըզում Գույն-գույն մանրիկ ավազում: Կամ հետևում հև ի հև Թիթեռնիկին ոսկեթև, Ու միշտ հոգնած ժամանակ, Էն մենավոր ծառի տակ Նըստում տըխուր մի քարի, Գերեզմանին Մարոյի… Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ, Դու մանկության իմ ընկեր, Ո՛րքան ենք մենք խաղացել, Իրար սիրել ու ծեծե՛լ… III Ժիր էր Մարոն, դուրեկան, Նոր էր իննը տարեկան, Նըրանց տանը երբ մի օր Եկան երկու եկավոր: Ու Մարոյի մայրիկը Երբ որ բերավ, դրավ լիքը Խոնչեն նըրանց առաջին, — Շնորհակալ ենք մենք, ասին, Տաշտներըդ լի հաց լինի, Դուռներըդ միշտ բաց լինի. …
Continue reading "ՄԱՐՈՆ։։" →