Հաղորդակցման տիպերը

Մարդիկ հաղորդակցվում են տարբեր ձևերով:

Ըստ սուբյեկտների ընդգրկման ծավալի՝ հաղորդակցումը դասակարգվում է.
1. միջանձնայինի. երկու անձանց միջև դեմ առ դեմ իրականացվող հա-
ղորդակցում
2. խմբայինի. 3 անձից մինչև 20-30 անձանց միջև հաղորդակցում
3. զանգվածայինի. այս դեպքում ընդգրկված են մարդկանց մեծաթիվ խմբեր
Այն իրականացվում է հիմնականում տեղեկատվության տարածման հա-
տուկ միջոցներով՝ տպագրություն, հեռուստատեսություն, ռադիո։18
Ըստ տեղեկատվության փոխանցման ձևերի՝ հաղորդակցումը դասա-
կարգվում է.
1. խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.
 բանավոր խոսք,
 գրավոր խոսք։
2. Ըստ հաղորդակցվող կողմերի պաշտոնական դիրքի առնչության՝ հա-
ղորդակցումը դասակարգվում է.
 Ուղղահայացի,
 հորիզոնականի։
Առաջինն իրականացվում է ձեռնարկության պաշտոնական սանդուխ-
քով. վարընթաց և վերընթաց ուղղություններով։ Երկրորդը՝ հավասար պաշտո-
նական դիրք ունեցող աշխատակիցների միջև։ Հաճախ վերջինների թվին է
դասվում ձեռնարկության ենթակառույցների աշխատակիցների միջև իրակա-
նացվող ներխմբային հաղորդակցումը։
3. ոչ խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.
Դիրքը մարդու մարմնի որոշակի կեցվածքն է, որը հատկանշական է
տվյալ կուլտուրայի համար. այն ցույց է տալիս, թե ինչպես է տվյալ մարդն ըն-
կալում իր կարգավիճակը` ներկա մյուս անձանց կարգավիճակի համեմատու-
թյամբ:
Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերի
լեզվով:
Ժեստեր –Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են (ֆրանսերեն`ժեստ-
գործողություն): Որքան էլ տարբերվեն կուլտուրաները, ամենուր
հուզվածության աճի հետ աճում է նաև ժեստիկուլյացիայի ինտենսիվությունը:
Ժեստերի մի մասի կոնկրետ իմաստը տարբեր կուլտուրաներում տարբեր է: 19
Սակայն բոլոր կուլտուրաներում կան ժեստեր, որոնց նշանակությունը նույնն
է:

Բանավոր խոսք: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրա-
վորին, ունի խոսակցական–արտասանական իրացում։ Այն հիմնականում
բարձրաձայն խոսակցություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղոր-
դել տեխնիկական միջոցներով /հեռախոս, ռադիո/։

Գրավոր խոսք: Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված
խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով /ձեռ-
քով/, ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային
իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հա-
տուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկա-
նիշներից։ Կարևոր դեր են ստանում գրության եղանակները, կետադրությունը։
Սովորաբար ունենում է վերնագիր: Հաղթահարում է բանավոր խոսքի ժամա-
նակային ու տարածական սահմանափակությունները:

Ոչ բանավոր հաղորդակցություն: Մեր առօրյա կյանքում հաղորդակցու-
թյունն ընդունում է տարբեր ձևեր և պատահում է տարբեր միջավայրերում:
Մենք հաղորդակցման տարբեր ձևեր ենք ընտրում, կախված նրանից, թե մենք
զրուցում ենք մեկի հետ ինտերնետի միջոցով, կամ գնացել ենք հարցազրույցի:
Յուրաքանչյուր դեպքի համար գոյություն ունեն հաղորդակցման համապա-
տասխան ձևեր, որոնք սպասելի է զրուցակցի կողմից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *