Հարցման տեսակներ

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի
ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն:
Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր,
քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր
տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են
և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են
տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի
պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ,
ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ
հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է
լինում խմբավորել և կոդավորել:

Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական
հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով
բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ,
որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ
չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի
մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:
Ըստ իրենց բովանդակության հիմնական կամ նպատակային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի. փաստական
բնույթի, որոնք տեղեկություններ են հարցվողների սոցիալժողովրդագրական տվյալների սեռի, տարիքի,
մասնագիտության և այլնի մասին՝ այն է անձնագրային մաս:
Փաստերը կարող են լինել նաև գործունեության ու կյանքի
ցանկացած ոլորտի վերաբերյալ: Տեղեկատվական, որոնք
նախատեսված են հարցվողների իրազեկությունները,
գիտելիքների մակարդակը պարզելու համար: Այս հարցերը չի
կարելի ուղղակիորեն ձևակերպել. այստեղ ներկայացվում է մի
մտացածին, հնարովի իրավիճակ, և խնդրում են հարցվողին
դրսևորել սեփական վերաբերմունքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *