Հարցաշար-Ռուբինյաններ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։
Բյուզանդական կայսրության դեմ պայքարելով  Ռուբեն Բագրատունին ազատագրեց Լեռնային  Կիլիկիան որտեղ էլ հիմնադրվեց Ռուբինյանների անկախ իշխանապետության, որ մեկ դար անց դարձավ   թագավորություն։

2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։
Ռուբենը կառավարել է 15 տարի, որոնց ընթացքում պայքարել է բյուզանդական և սելջուկյան զորքերի դեմ և ամրապնդել իր իշխանության դիրքերը տարածաշրջանում:
3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ
Շատ լավ, քանի որ կարողացավ դաշինք կնքել խաչակիրների հետ և նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Խաչակիրները Կոստանդինին շնորհեցին մարկիզի և դուքսի կոչումներ:

4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում

Թորոս Առաջինը 1104 թ․-ին ջախջախեց բյուզանդական զորքերը և իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան,  նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը ։1107 թ. Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը:Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:

5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։

 Լևոն Առաջինը (1129-1137)
Լևոնի իշխանության առաջինիսկ տարիներին երկրում եղել է բարեփոխումներ : Նա ջախջախեց սելջուկյան բանակները, այնուհետև արտաքսեց խաչակիրներին : 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց  բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիայի ծովին կից   քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Լևոնը դաշինք կապեց Հալեպի Զանգի ամիրայի և Եդեսիայի կոմսության հետ, որտեղ կառավարիչն իր քրոջ որդին էր՝ Ջոսլինը: Որոնց  հետ ջախջախեց Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության զորքերը՝ ամրապնդելով իր իշխանության սահմանները : 1135 թ. նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան :

6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։

1145 թ.  երբ նա գերի էր ,կարողացավ փաղչել և վերադառնալով հայրենիք հակահրված ալ բյուզանդացիներին։: 1151 թ. մեծաքանակ զորքով արշավեց բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոս և  իշխանը դարձյալ կարողացավ  հաղթող դուրս գալ  և վերջնականապես վտարել բյուզանդացիներին Կիլիկիայի  սահմաններից: Իր կյանքի վերջին տարիներին  հրաժարվելով իշխանությունից և դարձավ կրոնավոր՝ Դրազարկի վանքում։
7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։
Լավ՝ քանի որ համագործակցում էր այլ իշխանավորների հետ և ջախջախում բյուզանդական և խաչակիրների զորքերին ։

8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։
9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։

Իր օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ Լևոնը կանոնավորեց կառավարման մարմինները՝ արքունի գործակալությունները, սահմանեց վասալների տեղերն ու պարտականությունները, ամրապնդեց օրինականությունը։ Պետական կայուն հարկեր սահմանելու համար Լևոնը հաշվարկի ենթարկեց երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստանները։ Նրա հրամանով նորոգվեցին հին վանքերը, հիմնվեցին նորերը և նրանց կից բացվեցին վարժարաններ։ Լևոնը իր արքունիք հրավիրեց շատ գիտնականների ու արվեստագետների, արտոնյալ պայմաններ ստեղծեց նրանց գործունեության համար։
10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։
Քանի որ մողոլները նվաճել էին ահռելի տարացք այդ պատճառով էլ զիջեցին իշխանությունը  1226 թ․-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *