ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը

Անձի արժանապատվությունը այն հիմքն է, որի վրա կառուցված է մարդու իրավունքների համակարգը:Արժանապատիվ մարդը գիտակցում է իր անձի առանձնահատկությունը և կարողանում պաշտպանել իր շահերը։

Հոդված 24.Կյանքի իրավունքը

Իրավունք որից զատել մարդուն չես կարող։

Հոդված 25.Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Մարդու հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը միայն կարող է սահմանափակվել օրենքով, տվյալ անձի շահերից ելնելով։

Հոդված 26- Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Ազատությունից զրկված մարդիկ նույնպես ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք: Ոչ ոք չունի որևէ մեկին առևանգելու, նվաստացնելու, մարմնական վնասվածքներ հասցնելու իրավունք։ Արգելվում են մարմնական պատիժներ կիրառել, ոչ ոք չունի դրա իրավունքը։

Հոդված 27– Անձնական ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատություն, որը կարող է սահմանափկվել միայն օրենքով, հետևյալ դեպքերում՝ դատարանի որոշմամբ որևէ հանցանք կատարելու դեպքում, հանցանքի կասկածանքի առկայության դեպքում, անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու նպատակով, վտանգավոր վարակիչ հիվանդություններ տարածելու և այլն։

Հոդված 28– Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը օրենքի առաջ հավասար են։ Բոլորը ենթակա են օրենքին հավասարապես, անկախ մարդու պաշտոնից, սոցիալական վիճակից, մյուսների նկատմամբ նյութական կամ մտավոր առավելություններից և այլն։

Հոդված 29– Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Մարդիկ բոլորն են հավասար։

Հոդված 30– Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են։ Անկախ տվյալ անձը կին է, թե տղամարդ, օրենքին ենթակա է հավասարապես, չունի առավելություն հասարակությունում, իրավական արտոնություններ և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *