Զարգացած և զարգացող երկրներ

Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ:

  1. ԱՄՆ
  2. Ճապոնիան
  3. Կանադան
  4. Արևմտյան Եվրոպայի երկրները
  5. Ավստրալական Միությունը
  6. Նոր Զելանդիան Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը

Զարգացող երկրները ՝որոնք ունեցել են ոչ լավ տնտեսություն ,սական այժմ և ապագայում կունենան ։

Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

Զարգացած և զարգացող երկրներ – Օկսանա Հարությունյան

 

Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։

Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

  • Խորհրդարանական
  • նախագահական 
  • կիսանախագահ հանրապետություններ

 

Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Պառլամենտական  հանրապետություններում    պետական  իշխանության  ղեկավար  մարմինը  պառլամենտն  է:  Կառավարությունը  ձևավորվում  է  պառլամենտի  հիման  վրա։

  • ընտրությունները  միաժամանակ  որոշում  են  պառլամենտի  և  կառավարության  կազմի  հարցերը,  ինչպես  նաև  կուսակցությունների  միությունների  (կոլաիցիաների)  և  պատգամավորական  ֆրակցիաների  հարցերը,
  • պառլամենտն  է  նշանակում  կառավարություն  և  կարող  է  հետ  կանչել,
  • կառավարության  գլուխը  մտնում  է  ստորին  պալատի  կազմի  մեջ,  որը  ընտրվում  է  համընդհանուր  քվեարկությամբ,    և  լիազորություն  ունի    ցրելու  այն  (կառավարությունը),
  • բաժանված  գործադիր  իշխանություն.  պետական  ներկայացուցչական  գործառույթը  պատկանում  է  պետության  գլխին  (օրինակ`  նախագահին),  իրական  իշխանությունը`  վարչապետին  :
  • կառավարությունը  օրենսդրական  նախաձեռնության  իրավունք  ունի
  • կառավարության  անկախությունը  պետության  գլխից:

 

Նախագահության  ժամանակակից    ինստիտուտը  իշխանությունների  բաժանման  և  նրանց  գործառնման  սկզբունքների  որոշակի  տարբերության  հետ  մեկտեղ  ունի  մի  շարք  ընդհանուր  բնութագրիչներ,  դրանք  են.

  • սահմանադրորեն    սահմանազատված  են  նախագահի,  պառլամենտի,  դատարանի  լիազորությունները  և  պարտականությունները,
  • գործադիր  իշխանությունը  ամբողջությամբ  պատկանում  է    նախագահին,  ով  միաժամանակ  պետության  և  կառավարության  գլուխն  է,
  • նախագահը  և  պառլամենտը  ընտրվում  են    առանձին  –  առանձին,  ուստի    փոխադարձ  կախվածության  մեջ  չեն,
  • նախագահը  քաղաքականորեն  պատասխանատու  է  ժողովրդի  առջև,  իսկ  կառավարությունը`  նախագահի  առջև,
  • պառլամենտը  իրավասու  չէ  հետ  կանչելու    կառավարությանը  կամ  նախագահին  (բացառությամբ  իմպիչմենտի),  բայց  նա  կրում  է  օրենսդրական  իշխանության  ամբողջական  լիազորությունները,  բյուջետային  և    վերահսկողական  իրավասությունները,
  • դասական  ձևում  (ԱՄՆ)  նախագահը  իրավունք  չունի  ցրելու  պառլամենտը,  նա  օրենսդրական  նախաձեռնության  հնարավորություն  չունի,  բայց  ունի    վետոյի  իրավունք,  որը  հաղթահարելի  է  պառլամնետի  երկու  երրորդի  նախաձեռնությամբ,
  • պառլամենտական  մանդատները  և  կառավարական  պաշտոնները  բացարձակորեն  համատեղված  են  (սակայն  ԱՄՆ  –  ում  փոխնախագահը  նախագահում  է  սենատը):

Այդպիսով  նախագահը  պատասխանատու  չէ  պառլամենտի  առջև  և  կարող  է  պաշտոնանկ  արվել  միայն    իմպիչմենտի*  միջոցով:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *