Առաջի շրջանի ամփոփմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Այս շրջանում չկարողացա մասնակցել շատ ճամփորդություների,միայն տարվա սկզբում գնացինք Լեռնանիս, որի տպաորութություներով կիսվել եմ իմ պատումով։ Եվ այցելեցինք Հայաստանի Ազգային Պատկերասրահ՝ Կամո Նիգարյանի «Թղթե ականներ» պաստառների ցուցադրությանը(հղում)։
Առարկայական ամփոփում
Անվտանգ բուժօգնություն
Այս առարկային հանդեպ հետաքրքրություն եղել է առաջին իսկ դասից,քանի որ չկար այդպիսի մի օր, որ որևէ նոր բան չսովորեմ։ Կարծում եմ սա այն կարևոր առարկաներից է, որ պետք է պարտադիր ուսումնասիրի ցանկացած աշակերտ և ուսաող որպիսի տիրապետի այն տարական գիտելիքներին իր առողջության մասին։
Անհատական նախագիծ,գրականություն,հայոց լեզու
գրականություն
հայոց լեզու
Ճիշտ է, այս երկարաժամկետ նախագիծը սկսել ենք տարվա կեսից,սակայն ես այն շատ եմ հավանել։ Նորը փնտրելու,ուսումնասիրելու և տպավորություներով կիսվելու լավ հնարավություն է։ Այս հղումով կգնեք այն աշխատանքներ որոնք ես կատարել եմ առավել լավ տեղեկացվելու համար իմ հետաքրքրություների մասին։
Անհատական նախագիծ
Ռուսաց լեզու
Կրկին հետաքրքրիր նախագծի։ Ամեն ամիս կատարում ենք հետազոտություն մեր սիրելի թեմայի կամ հետաքրքրության վերաբերյալ և ներկայացնում միմյանց։ Այպսիով լինելով ավելի տեղեկացված։
Անգլերեն
Այս շրջանում փոձեցինք հնարավորիս շատ ֆիլմեր դիտելով և քնարկելով ընդլայնել մեր բառապաշարը։ Այս առարկան անհատապես ամփոփել եմ գրառմամբ։
Աշխատանքային գործունեության հիմունքներ
Լանդշաֆտագիտություն
Ձեռներեցություն
Սա իմ սիրելի առարկաներից է, քանի որ կյանքի որևէ շրջանում առաջանում է գաղափար և դու ցանկանում ես ունենալ եկամտի կայուն աղբյուր։ Բայց որևէ բիզնես սկսելը այդքան էլ հեշտ չէ պետք է ունենալ գիտելիք շուկայում ընդգրկվելու միգուցե առաջատար լինելու համար։ Իսկ այդ ամեն ուսումնասիրել և ներկայացել ենք մեր անհատական բիզնես առաջարկով և մարքեթինգային պլանով։ Կրկին կարող եք ծանոթանալ հղում
Մասնագիտական
Այս հղումներով կարող եք տեսնել այն աշխատանքները որոնք ես կատարել եմ մինչ այս։ Իսկ վերջին աշխատանքներս դեռ ընթացքի մեջ են ավարտելուն պես կներկայացնեմ գրառմամբ։