տեղեկություն Կոմիտասի մասին

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան) հայ երգահան, երգիչ,  երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը  հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին  և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում այնուհերև սովորել է Բեռլինում:Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի ժողովածուն։1915թ․ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրան տեղափոխում են Փարիզի հոգեբուժարարան, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները:  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *